ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. 2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Չորս օրերին գրանցված ՃՏՊ–ների հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
2020թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 186 վարորդ, որից 65-ը՝ Երևանում։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 56 պատահար։ Դրա հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 113-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ինչպես են բժիշկներն անցկացնում տոնական օրերը, կամ մեկ օր շտապօգնության խմբի հետ. տեսանյութ
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության բալային համակարգը, ինչպես նաև նվազել են տուգանքների չափերը։ Օրինակ` անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ տուգանք, փոխարենը` անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4–ը։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի հենց առաջին խախտման դեպքում։
Տուգանք և 4 բալի կորուստ` տարվա հենց առաջին օրը. քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն