ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Ամանորը տոնական սեղանների շուրջ չնշելու ջատագով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ի վերջո որոշել է տոնական բլիթներ պատրաստել, բայց 3 օր ուշացումով։ Վարչապետը Facebook-ում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է դուստրը` Շուշանը, լոշիկներ պատրաստում, իսկ կինը` Աննա Հակոբյանը, խառնում խճողակը։
«Բլինչիկն անմահ է, պարզապես օրն է փոխվել»,– լուսանկարին կից գրել է Փաշինյանը։
Վարչապետի գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։ «Որ վերջացնեք, թավաս կվերադարձնեք, հա՞»,–կատակել է նրանցից մեկը։
Մեկ ուրիշն էլ գրել է. «Վերջը չդիմացար էլի առանց բլինչիկի, մեր հզո՛ր վարչապետ»:
Հիշեցնենք` Ամանորին ընդառաջ վարչապետ Փաշինյանն ու կինը կոչ էին արել ազատվել Նոր տարին ճոխ սեղանների շուրջ դիմավորելու ավանդույթից։
Աննա Հակոբյանը կանանց կոչ էր արել ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից ու տոնական օրերը իսկապես վայելել ընտանիքների, ընկերների և հարազատների հետ։
Ո՞ւր է առաջինն այցելել Արսեն Թորոսյանը նոր տարում. նա դեռ բուդ ու բլինչիկ չի կերել