ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Ռուզաննա Սայադյանը մանդարինի չափ մի խմորագնդիկ է գցում ու սկսում է գրտնակելով բացել այն` սկավառակի պես։ Ժենգյալով հացի խմորը բացելու գործընթացն այսպես է նկարագրված ամերիկյան «Նյու Յորք Թայմս» ամսագրի` հունվարի 1-ի համարում։
Ամերիկյան պարբերականն իր անդրադարձով ներկայացրել է ԱՄՆ–ում բացված առաջին Ժենգյալով հացի արտադրությունը։
ԱՄՆ–ում առաջին «Ժենգյալով հաց» խորտկարանը բացվել է 2019թ-ի նոյեմբերին։
Ըստ հոդվածի` այստեղ ամեն օր 100-ից ավելի ժենգյալով հաց է թխվում։ Հոդվածագիրը հայտնում է, որ ժենգյալով հացը հայտնի է «Լեռնային Ղարաբաղում ՝ Հարավային Կովկասի լեռներում»։
«Հացը լցված է մի շարք խոտաբույսերով և մոտ 10-20 տեսակ կանաչիով»,– ասված է հոդվածում:
Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել. այն գրանցվել է «Դյուցազնագրքում»
Նշվում է նաև, որ ժենգյալով հացում կիրառվող կանաչիներից շատերը հատուկ են միան Լեռնային Ղարաբաղի տարածքին, և դրանք հնարավոր չէ գտնել Լոս Անջելեսում: Բայց աշխարհում ցրված հայերը ղարաբաղյան ավանդական ուտեստի իրենց վարկածներն են ստեղծում` հարմարվելով տեղի կանաչիների տեսակներին` կախված նրանից, թե ինչ կկարողանան գտնել տեղի մթերային խանութներում, պատուհանագոգերին ու բակերի կանաչ տարածքներում։
Լոս Անջելեսում պատրաստված ժենգյալով հացերն անգամ մեկը մյուսից են տարբերվում, բայց հոդվածագրի դիտարկմամբ` քանի դեռ դրանք լցոնված են առատ կանաչեղենով, նույնիսկ վատ թխված, բշտիկավոր հացերն ուտելն ուղղակի հաճույք է:
Արցախցուն կարելի է 1 հարցով նեղացնել. գուդումը՞ս ժենգյալով հացին պատմության առավելությունը