Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազում է. եղանակի տեսություն

Հունվարը խոստանում է դեկտեմբերի չափ մեղմ չլինել: Այդ մասին են վկայում հիդրոօդերևութաբանների կանխատեսումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի–Sputnik. Հունվարի 3-4-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Տուգանք և 4 բալի կորուստ` տարվա հենց առաջին օրը. քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն

Ցատկ 24-հարկանի շենքից. ինչպես 2 երիտասարդ հայտնի դարձան Կրասնոյարսկում

Հունվարի 3-4-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում հունվարի 3-4-ը սպասվում է տեղումներ, 5-7-ը՝ առանց տեղումների եղանակ:

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ շրջանների մեծ մասում, ի տարբերություն մի քանի օր առաջվա, ջերմաստիճանը գիշերային ժամերին 0-ից ցածր կլինի: 

Տոն` ոչ բոլորի համար. որ երկրները չեն մասնակցում ամանորյա խրախճանքին և ինչու

Ցերեկային ժամերին այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի հովիտներում՝ +15 աստիճան: Մնացած մարզերում ջերմաստիճանը 10-ից չի անցնի: