«Հայկական» Facebook-ի ամանորյա մեմերը․ ով է հայտնվել կատակասերների ուշադրության կենտրոնում

Հանրապետականների երգը, վարչապետի ամանորյա ընթրիքը և շատ այլ իրադարձություններ կատակների և մեմերի առիթ են դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթը յուրովի է ամփոփել անցած տարվա արդյունքները։ Մեմերի և զվարճալի տեսանյութերի տեսքով։ Այդ մեմերի «հերոսները», իհարկե, քաղաքական գործիչներն են. ինչպե՞ս կարելի է առանց նրանց։ Ընդ որում` բաժին է հասել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։

Հայերը մեմեր են սարքել Ryanair–ի թեմայով. #ԿոֆեՀռո՞մ, թե՞ #կոֆեԲեռլին, սա է դարդը»

Առաջ ընկնելով՝ նշենք, որ առավել հնարամիտ օգտատերերի համար փորձարկումների հարուստ նյութ է դարձել «Իմ լավ ընկեր» երգը, որը երգում են ՀՀԿ ներկայացուցիչներ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը և Արման Սահակյանը։ Ֆեյսբուքյան ակտիվիստները որոշել են յուրովի մեկնաբանել նրանց ելույթը։ Տեսահոլովակում տեղ է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։

Ի դեպ, հազարավոր բառերի փոխարեն ավելի լավ է դիտել տեսանյութը, որը հրապարակվել է Ռուբեն Մխիթարյանի էջում։

Ընթերցողի դատին ենք հանձնում այն։

Այս էջի տեսանյութերից մեկում ներկայացված են հայտնի դեմքերի աղմկահարույց արտահայտությունները և սկանդալային հայտարարությունները, որոնք հեղինակը «հարմարեցրել» է երգին։

Առանձին թեմա է դարձել վարչապետի ամանորյա ընթրիքը Հանրապետության հրապարակին կից ռեստորաններից մեկում։ Փաշինյանը ելույթ է ունեցել հրապարակում, այնուհետև, մի քիչ շփվելով քաղաքացիների հետ, մտել է Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկը։

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում են վարչապետը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, ավագ դուստր Մարիամը, Աննա Հակոբյանի եղբայրը, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ապակե դռներից այն կողմ երևում են անցորդները, որոնք հետաքրքրությամբ հետևում են վարչապետի ընտանիքին։ Այդ տեսարանը ևս կատակների առիթ է դարձել։ Չէ՞ որ վարչապետը կոչ էր արել Ամանորը բրդուճներով դիմավորել փողոցում։ Հատկապես հաջողված կարելի է համարել բլոգեր Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված մեմը։ Նշենք, որ Գրետա Թունբերգի լուսանկարը ֆոտոշոփ է։

«Հայկական» Facebook-ի ամանորյա մեմերը․ ով է հայտնվել կատակասերների ուշադրության կենտրոնում

Տեղ են գտել նաև զավեշտալի դեպքեր։ Լուսանկարներից մեկում Փաշինյանի հետևում կանգնած աղջիկը կատակով «պոզեր» է ցույց տալիս մի խումբ անձանց հետ սելֆիի ժամանակ, որոնք տոնում են Ամանորը նույն ռեստորանում, ինչ վարչապետը։

«Հայկական» Facebook-ի ամանորյա մեմերը․ ով է հայտնվել կատակասերների ուշադրության կենտրոնում

Հենց այդ պահն էլ մտել է տեսանյութի մեջ։ Ի դեպ, պատգամավորները և սովորական օգտատերերը ոչ կոռեկտ են համարել աղջկա այդ արարքը։ Որոշ ժամանակ անց տեսահոլովակը հեռացրել են։ Ցանկացած կատակ պետք է սահմանը չանցնի։

Հ․Գ․ Իսկ եթե լուրջ, ապա շատերի համար առեղծված մնաց, թե ինչու Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձից հետո այդպես էլ չհնչեցին Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերը։ Եվ ամենագլխավորը՝ չհնչեց Հայաստանի օրհներգը, որը պետք է հաջորդեր ժամացույցի զարկերին։