Գևորգ Պետրոսյանն ու դուստրը Սայաթ–Նովա են երգում. տեսանյութ

Պատգամավորի և նրա դստեր կատարումը շատ է դուր եկել մարդկանց։ Տեսագրությանը հաջորդել են հիացական մեկնաբանությունները։
Sputnik

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook–ի իր էջում դստեր հետ տեսագրություն է հրապարակել։

Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները

«Հայր ու աղջիկ՝ Ամանորի գիշերը...»,– գրել է նա։

Տեսանյութում պատգամավորը դստեր հետ երգում է Սայաթ–Նովայի «Թամամ աշխար պտուտ Էկա» ստեղծագործությունը։

Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ

Նրանց կատարումը հիացրել է մարդկանց։ «Արուսիկին լսելը միմիայն հաճույք է։ Կեցցես, տաղանդավոր աղջիկ», «Սիրուն աղջիկ, քեզ մեծ, շատ մեծ բեմեր են սպասում»,– գրել են նրանք։

Գարիկի ու Սոնայի նոր հիթը. Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգն արդեն համացանցում է