Գյումրիում ձյուն է տեղում. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին ու Լարսում

Լարսը բաց է բոլոր ավտոմեքենաների համար, բայց բեռնատարները Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհով չեն կարող անցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը։

Ինչպես Իրան բեռներ տանել, կամ նոր ճանապարհ դեպի արտաքին աշխարհ

Ըստ տարածված հաղորդագրության`ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար և դժվարանցանելի` մարդատար ավտոմեքենաների համար: Իսկ Վայոց Ձորի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին  ՀՀ ԱԻՆ–ը տեղեկացնում է` հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվությանը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վթար Արագածոտնի մարզում. կա 4 վիրավոր

ԱԻՆ–ը տեղեկացնում է նաև, որ շինարարական աշխատանքներ են կատարվում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին, ինչի պատճառով նշված ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ճանապարհով։

Երևան, Սիդնեյ, Մոսկվա. ինչպես են տոնել Նոր տարին աշխարհի տարբեր քաղաքներում. լուսանկարներ