Ցատկ 24-հարկանի շենքից. ինչպես 2 երիտասարդ հայտնի դարձան Կրասնոյարսկում

Կրասնոյարսկում  էքստրիմի խենթ սիրահարները շատ արագ դարձան սոցցանցերի իսկական աստղ։ 24-հարկանի շենքից պարաշյուտով ցատկած երիտասարդների տեսանյութը հետաքրքրեց ոչ միայն համացանցի օգտատերերին, այլև ոստիկանությանը։
Sputnik

Տեսանյութում երևում են պատշգամբում կանգնած 2 տղամարդ, որոնք հանկարծակի վճռականորեն ցած են նետվում։ Ջարդուփշուր լինելու կամ էլ լավագույն դեպքում սառցե ջրում հայտնվելու հեռանկարը նրանց չի վախեցնում։

Ինքնատիպ սպորտ կամ բիզնես Հայաստանում. օդապարիկը քաղավիացիայի մասնիկն է դարձել

Արդյունքում նրանց հաջողվում է վայրէջք կատարել գետի փոքրիկ «կղզյակներից» մեկում։

Օդապարիկներ և տոնախմբություն. Երևանը շուքով նշեց իր 2799–ամյակը

Ոստիկանությունը փնտրում է հասարակական կարգը խախտած տղամարդկանց և վիրտուալ համայնքի ակտիվիստներին կոչ է անում չհետևել նրանց օրինակին։

Ինչպես օդապարիկը կոտրեց կարծրատիպերը, կամ օդանավորդները շտապում են Հայաստան