Հայաստանում Սանտա Կլաուսի դռները փակ են. արտասովոր եկեղեցու տխուր ճակատագիրը

Լոռու մարզի փոքրիկ գյուղի եկեղեցին վթարային վիճակում է և օրեցօր շարունակում է ավերվել։ 170–ամյա եկեղեցին արդեն 30 տարի փակ է։ Գյուղացիներն էլ սպասում են հրաշքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik, Նելլի Դանիելյան.Հայաստանի Լոռու մարզի Ամրակից գյուղում արևմտյան ճարտարապետական ոճով կառուցված մի եկեղեցի կա, որը կրում է համաքրիստոնեական սուրբ Նիկոլայ Հրաշագործի (ռուս.` Николай Чудотворец) անունը, իսկ այս սուրբը համարվում է ժամանակակից Սանտա Կլաուսի նախատիպը։

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»

Մեր այցելության պահին 170-ամյա ուղղափառ եկեղեցին փակ էր, երբեմնի վեհ կառույցի պատերը` կիսաքանդ, անգամ դռան ու պատուհանների անցքերից երևում էր, որ ներսում ևս ամեն ինչ քանդված է, առաստաղի տախտակները` պոկված։ Զանգակատան զանգերի մասին հիշեցնում էր քամուց օրորվող պարանը։

Հայաստանում Սանտա Կլաուսի դռները փակ են. արտասովոր եկեղեցու տխուր ճակատագիրը

Եկեղեցին վնասվել է 1988 թ–ի երկրաշարժից ու խարխլվել հետագա 30 տարիների անուշադրության հետևանքով։

Երևանից եկած լրագրողների ներկայությունը հետաքրքրեց եկեղեցու հարևանությամբ գործող փոքրիկ մանկապարտեզի կոլեկտիվի անդամներին։

Հայաստանում Սանտա Կլաուսի դռները փակ են. արտասովոր եկեղեցու տխուր ճակատագիրը

Նրանցից մեկը` Սվետլանան, մեզ հետ զրույցում պատմեց, որ եկեղեցու դռներն արդեն տասնյակ տարիներ փակ են հավատացյալների առաջ, վթարային կառույցի ներսում գտնվելը վտանգավոր է։

«Նախկինում` մինչ անկախությունը, մեր եկեղեցին Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգածության տակ էր։ Հիմա եկեղեցական մեծ տոների առթիվ մեզ այցելում է Գյումրու ռուսական եկեղեցու հոգևորականը։ Եկեղեցու բակում արարողություն է անցկացնում։ Վերջին անգամ երևի անցած տարի Սուրբ ծննդին էր եկել»,– պատմեց նա։

Հայաստանում Սանտա Կլաուսի դռները փակ են. արտասովոր եկեղեցու տխուր ճակատագիրը

Սվետլանան նշեց, որ երազում է դարձյալ գործող տեսնել հայրենի գյուղի եկեղեցին։«Ժամանակին գործում էր, մարդիկ կային` աշխատում էին։ Միշտ գնում էինք այդ եկեղեցի։ Նույնիսկ հայերը տարբեր տեղերից գալիս էին մեր ռուսական եկեղեցին տեսնելու։ Ներսում հրաշալի սրբապատկերներ կային պատերին։ Շատ շքեղ զանգակատուն ուներ»,– պատմեց գյուղում բնակվող Ֆենյան։

Երբեմնի ռուսաբնակ գյուղում այսօր 3-4 ռուս ընտանիք է մնացել։ Բայց եկեղեցու կարիքը գյուղում զգում ու կարոտով են հիշում գրեթե բոլորը։

Հայաստանում Սանտա Կլաուսի դռները փակ են. արտասովոր եկեղեցու տխուր ճակատագիրը

Գյուղացիներից մեկն անգամ հիշեց, որ Ռուսաստանից ժամանած ինչ–որ պատվիրակություն ժամանակին հաշվարկել էր, որ եկեղեցու վերակառուցումը շուրջ 2 մլն դոլար կարժենա։

Բայց տարիներն անցնում են, Սանտա Կլաուսի նախատիպը հանդիսացող սրբի անունը կրող հայաստանյան հոգևոր կառույցի դռները շարունակում են փակ մնալ։

Հայաստանում Սանտա Կլաուսի դռները փակ են. արտասովոր եկեղեցու տխուր ճակատագիրը

«Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» ավետարանական պատգամն իր կյանքի նշանաբան դարձրած Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Հայրապետը Սքանչելագործ անվանն է արժանացել իր կատարած բազմաթիվ հրաշքների համար:

Հայաստանում Սանտա Կլաուսի դռները փակ են. արտասովոր եկեղեցու տխուր ճակատագիրը

Նա իր հարուստ ծնողներից ժառանգություն ստացած ունեցվածքը վաճառում ու բաժանում էր աղքատներին։

Ըստ ավանդության` նա Սուրբծննդյան տոնին նախորդող երեկոյան կարիքավորների ծխնելույզներից դրամով լի քսակներ և ուտելիք էր գցում ցած, և դրանք հաճախակի ընկնում էին կրակի մոտ չորացող գուլպաների մեջ:

Այսպես էլ ձևավորվել է Ծննդյան տոներին գուլպաների մեջ նվերներ դնելու ավանդույթը։

Սուրբ Նիկողայոսի մահից հետո հարյուրավոր տարիներ անց էլ այս ավանդույթը դեռ պահպանվում է քրիստոնյա աշխարհում։ Իսկ բարի եկեղեցականի կերպարը վերափոխվել է սպիտակ մորուքով ու կարմիր հագուստով ծերունու կերպարի, որին աշխարհը ճանաչում է որպես Սանտա Կլաուս։

Ի դեպ, հետաքրքրական է, որ ամրակիցցիներն իրենց գյուղում սիրված սուրբ Նիկողայոսին Սանտա Կլաուսի հետ չեն նույնացնում։ Այս գյուղում Նիկոլայ Սքանչելագործը շատ ավելի սիրված է, քանի նրա կերպարի շարունակողը։

Սուրբ Նիկողայոսը նաև համայն Ռուսաստանի պահապան սուրբն է համարվում:

Իսկ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը նշում է դեկտեմբերի 7-ին` նույն այն օրը, երբ 31 տարի առաջ երկրաշարժից ավերվեց Սուրբ Նիկողայոսի հայաստանյան եկեղեցին։

Ուղղափառ եկեղեցին Լոռու մարզի ռուսական գյուղում կառուցվել է 1848 թ.–ին, վերակառուցվել 1910-1914 թթ–ին ու գործել մինչև 1988 թ.–ի ավերիչ երկրաշարժը։

1983թ–ին Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ռուսական եկեղեցին ներառվել է պետական պահպանության տակ գտնվող պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում։

Հայաստանում Սանտա Կլաուսի դռները փակ են. արտասովոր եկեղեցու տխուր ճակատագիրը

2004թ–ին նույն ցանկը հաստատել է արդեն ՀՀ մշակույթի նախարարությունը։ Բայց վթարային վիճակում գտնվող եկեղեցին օրեցօր շարունակում է ավերվել։

Հայաստանի հյուսիսում գտնվող ռուսական գյուղը հիմնվել է ավելի քան 2 դար առաջ։ Նախապես կոչվել է Նիկոլաևկա, Նովոնիկոլաևկա, խորհրդային տարիներին` Կիրով, իսկ 2000–ականների սկզբին վերանվանվել է Ամրակից` Լոռի բերդին կամ Աշոտ Երկաթի ամրոցին կից լինելու պատճառով։