ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեմուտի իր ավանդական ուղերձն այս անգամ հղեց Երևանի Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում: «Հայաստանի հպարտ քաղաքացիներ, Արցախի հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, ձեզ դիմում եմ ուղիղ եթերում համայան հայության մայրաքաղաքի սրտից»,-իր խոսքն այսպես սկսեց վարչապետը, ապա թվարկեց անցնող տարվա հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները:
«Խոստացել էի, որ նվաճելու ենք նոր բարձունքներ, առաջին հերթին մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Ուրախ եմ փաստել, որ շատ բաներ արել ենք: 2019-ի տնտեսական աճի ցուցանիշներով Հայասատանն աշխարհի առաջատար երկրների թվին է դասվելու»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները կարող են տեսնել և զգալ այդ փոփոխությունները. նորոգվել են շատ ճանապարհներ, բարձրացել է ուսուցիչների, զինծառայողների, փրկարարների աշխատավարձը, կբարձրանա նվազագույն աշխատավարձի չափը, լուծվում են զինծառայողների, փախստականների բնակարանների տրամադրման խնդիրները:
Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները
«Հիմա Հայաստանը գտնվում է աղքատության ամենացածր ցուցանիշի վրա: ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականցնում, որոնց միջոցով մարդկանց օգնում է աշխատանքով հաղթահարել աղքատությունը, բացվել են բազմաթիվ աշխատատեղեր»,-նշեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ անցնող տարվա ձեռքբերումները կարելի է երկար շարունակել, բայց այսքանն ասում է 2020-ին նոր նշաձողեր սահմանելու համար: «2020-ը դառնալու է թերահավատներին հույս տալու, սոցիալական և հոգբանական թռիչքի տարի: Սա է այս ուրախ ու մարդաշատ հրապարակի խորհուրդը: 2020 պիտի դառնա մեր քաղաքացիների տնտեսական ակտիվության բացառիկ տարի»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում հաստատված են անհնարինը իրականություն դարձնելու ժամանակներ: «Մենք փակել ենք 80-ակաների զենքի ժամանակաշրջանը: Հայաստանն արդեն ունի հարձակողական հզոր զենք: Վերջին տարում աննախադեպ քանակի զենք-զինամթերք ենք ձեռք բերել: Գերժամանակակից այս զենքերը մեզ պետք են խաղաղության և ոչ թե պատերազմի համար: Իսկ մեր խաղաղությունն ապահովում են մեր զինծառոյողները: Հատուկ շնորհավորում եմ նրանց և շնորհակալություն հայտնում այս խաղաության համար, որ նրանք ապահովում են»,-զինծառայողների շնորհավորեց երկրի ղեկավարը:
«Թող ձեր ընտանիքներում հաճախակի լսվեն մանկան ճիչեր». Աննա Հակոբյանի շնորհավորանքը
Փաշինյանը նաև հատուկ ողջյուններ հղեց ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, ԱԻՆ աշխատակիցներին, որոնք այս րոպեներն անցկացնում են ծառայության մեջ՝ ապահովելով մեր հանգիստն ու տոնը: