Ողբերգական դեպք Աշտարակում. 38-ամյա տղամարդը տանիքում կախվել է

Փրկարարներն ահազանգի հետքերով Աշտարակ են գնացել ու տներից մեկի տանիքում գտել տղամարդու դին` կախված վիճակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Այսօր ցերեկը Աշտարակ քաղաքում 38–ամյա մի տղա է կախվելու. հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Վթար Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ճանապարհին. 4 տուժածներից 2–ը երեխաներ են

«Հունվարի 1-ին, ժամը 14:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիս փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացին փորձում է կախվելով ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության աշխատակիցները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քանի պատահար է գրանցվել Ամանորի գիշերը Երևանում և մարզերում

Փրկարարները տան տանիքում հայտնաբերել են 38-ամյա Սմբատ Ա.-ի դին` կախված, որը իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: