Հենրիխ Մխիթարյանը հղի կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել

Հենրիխ Մխիթարյանը, շնորհավորելով Նոր տարին, նշել է, որ սահմանին կանգնած հայ զինվորներին մաղթում է անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորելով բոլորի Նոր տարին նշել է`թող որ մարդիկ ապրեն միմյանց սիրելով և հարգելով, միասնական, առանց չարության ու ատելության: Այս մասին Մխիթարյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակած լուսանկարին կից։

Լուսանկարում Մխիթարյանը կնոջ` Բեթի Վարդանյանի հետ է։

«Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի։ Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ»,–նշել է Մխիթարյանը ստորագրելով` սիրով` Հենո։

Մխիթարյանի գոլը BBC-ն համարել է վերջին տասնամյակի ֆուտբոլի ամենահիշարժան դրվագներից մեկը

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը և նրա կինը` Բեթի Վարդանյանը, Ամանորն անցկացրել են Դուբայում։ Զույգն, ի դեպ, երեխայի է սպասում։

Հիշեցնենք` Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը կայացել էր Սուրբ Ղազար կղզում։

Հենրիխ Մխիթարյանի մայրը խոսել է որդու հասցեին հնչող մեղադրանքների մասին. «Ժողովուրդ»