«Թող ձեր ընտանիքներում հաճախակի լսվեն մանկան ճիչեր». Աննա Հակոբյանի շնորհավորանքը

Աննա Հակոբյանն առանձնահատուկ շնորհավորել է զինվորներին, սպաներին ու բոլոր նրանց, ովքեր Ամանորը նշելու են իրենց ծառայության վայրերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է զետեղել և բարեմաղթանքներ հղել հայրենակիցներին` ցանկանալով առողջություն, ամենայն բարիք, անձնական երջանկություն, բարօրություն և արևշատություն։

«Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երևան՝ Ամանորը նշելու». Փաշինյան

«Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը, հաճախակի լսվեն մանկան ճիչերը»,- գրել է Աննա Հակոբյանը։ 

Նա առանձնահատուկ շնորհավորել է զինվորներին, սպաներին ու բոլոր նրանց, ովքեր Ամանորը նշելու են իրենց ծառայության վայրերում՝ ընտանիքներից և հարազատներից հեռու։ Աննա Հակոբյանը նրանց շնորհակալություն է հայտնել հայրենասիրության և անձնվիրության համար։

ՀՀ վարչապետի տիկինը ցանկանում է, որ 2020 թվականը խաղաղության, բարեկեցության, ձեռքբերումների, հաղթանակների, բարի գործերի և նոր նախաձեռնությունների իրականացման տարի լինի։

Առաջին անգամ ընտանիքից հեռու. ի՞նչ է խնդրել Զարեհ Սինանյանը Ձմեռ պապից

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին Facebook–ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր Ամանորը դիմավորել Երևանի Հանրապետության հրապարակում, իսկ դրանից հետո նրա կինը` Աննա Հակոբյանը, կոչ էր արել ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից։