Քաղաքագետի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգների տնտեսությունը բավականին լուրջ վիճակում է, զարգանում է բավականին ակտիվ, իսկ գործազրկության մակարդակն ամբողջ պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է արձանագրել:
«Թրամփը կարևորում է հատկապես հարկային բարեփոխումները, որոնք մեծ խթան են տվել տնտեսության զարգացմանը, ինչը շատ կարևոր է ներդրումների համար, որովհետև վերջին շրջանում սկսել են հսկայական միջոցներ գալ Միացյալ Նահանգներ: Թրամփի ադմինիստրացիան զգալիորեն կրճատել է նաև արտաքին օգնության չափաքանակը»,- նշում է քաղաքագետը:
Անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ներկա մակարդակին՝ Սարգսյանը նշում է, որ փոխգործակցությունն այս պահին մի փոքր լճացած է:
«Թրամփն ամեն ինչին նայում է բիզնեսի տեսանկյունից: Նրա համար կարևոր է, թե որտեղ կա առևտրի ու բիզնեսի զարգացման հեռանկար, ֆինանսական հնարավորություններ, և թե ում հետ կարելի է զարգացնել տնտեսական կապերը»,- ասում է քաղաքագետը:
Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ՝ Հայաստանն ԱՄՆ-ի 170-րդ առևտրային գործընկերն է 192 պետությունների մեջ: Ընդ որում՝ այդ երկրների մի մասն էլ ԱՄՆ-ի հետ ընդհանրապես առևտուր չի անում: Հայաստանը գտնվում է վերջին տեղերում: Սարգսյանի դիտարկմամբ՝ եթե Թրամփին ասեն, որ ՀՀ ղեկավարը ցանկանում է իր հետ հանդիպել, ու եթե նա հարցնի, թե որքան է առևտրի ու ապրանքաշրջանառության ծավալը Հայաստանի հետ ու իմանա, որ 170-րդ տեղում ենք, կասի, որ զբաղված է, չի կարող հանդիպել:
ՆԱՏՕ–ն նոր տարին կսկսի Ռուսաստան ներխուժելու փորձի «բեմադրությունից»