ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ` դեկտեմբերի 29–ին, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» («Воскресный вечер с Владимиром Соловьевым») հաղորդման ժամանակ ասել է` ինչ միջոցներ է կիրառելու Մոսկվան` ի պատասխան Sputnik Էստոնիայի հետ կապված իրավիճակի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մոսկվան «համալիր ու հետաքրքիր» պատասխան կտա լրագրողների դեմ ուղղված գործողություններին»,–ասել է նա ու ավելացրել, որ Ռուսաստանում հասկանում են ու գիտեն Էստոնիայի մեդիաոլորտի վրա Լոնդոնի գործած ազդեցության մասին։
«Էստոնիայի լրագրողական միավորումները տարօրինակ փոխներգործության մեջ են Բրիտանիայից ֆինանսավորվող կառույցների հետ ու զեկույցներ են պատրաստում այն մասին` ինչպես հակազդել «ռուսական տեղեկատվական սպառնալիքին»,–նշել է Զախարովան։
Նա ավելացրել է, որ պետք է հասկանալ` որտեղ է այս ամենի ակունքը։ «Քամին փչում է անվերջ մառախլապատ Ալբիոնից», – ընդգծել է նա։
Մարիա Զախարովան Sputnik–ի «համազգեստով» է ճեպազրույցի գնացել
Ավելի վաղ Sputnik Էստոնիայի աշխատակիցներն Էստոնիայի ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավարությունից սպառնալիքներով ծանուցում նամակներ էին ստացել, որ եթե մինչև գալիք տարվա հունվարի 1-ը չդադարեցնեն գլխամասային կազմակերպության` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հետ աշխատանքային հարաբերությունները, ապա նրանց հանդեպ քրեական գործեր կհարուցվեն։ Այդ գործողությունները հիմնավորվում են պատժամիջոցներով, որոնք ԵՄ–ն կիրառել է 2014 թվականի մարտի 17-ին մի քանի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։
Էստոնիայի իշխանությունը Sputnik-ի աշխատակիցներին սպառնում է քրեական հետապնդմամբ