Անչափահասի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկիում», սեքսուալ գործողություններ կատարել նրա հետ

21-ամյա երիտասարդը կալանավորված է։ Նա տարվա ընթացքում սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ լկտի զրույցներ է վարել անչափահաս աղջկա հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի 21 տարեկան բնակչին մեղադրանք է առաջադրվել տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու համար։

Անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը ձերբակալվել է

Սոցցանցերում վտանգավորության աստիճանի մեծ է անհանդուրժողականությունը. ՄԻՊ–ն անհանգստացած է

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` երիտասարդը 15 տարեկան աղջկա հետ ծանոթացել է odnoklassniki.ru կայքի միջոցով, հետո շահելով նրա վստահությունը, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ, հեռախոսային խոսակցություներով ու հաղորդագրություններով սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ լկտի զրույցներ վարել:

Գիշերվա ժամին անչափահաս երեխային թրաֆիքինգի են ենթարկում. նախարար

Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

21-ամյա երիտասարդը կալանավորված է։