ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք

ՊԵԿ–ի աշխատակիցները, հայտնաբերելով չգրանցված 4 աշխատող, նրանցից սկսել են կաշառք պահանջել` խախտումը չարձանագրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք. հայտնում է ԱԱԾ պաշտոնական կայքը։

«ԱԱԾ–ն, հաղորդում ստանալով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց, պարզել է` ՊԵԿ–ի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության բաժնի 3 աշխատակից տնտեսվարող սուբյեկտում հայտնաբերելով չգրանցված թվով 4 աշխատող, որևէ միջոց չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պայմանագրային զինծառայողները ավիավառելիք են հափշտակել. ԱԱԾ

ՊԵԿ աշխատակիցները, նախնական համաձայնությամբ, յուրաքանչյուր չգրանված աշխատողի համար օրենքով նախատեսված տուգանքից խուսափելու համար, 2019 թ. հոկտեմբերին ձեռնարկատերից պահանջել և ստացել են 300 000 ՀՀ դրամ կաշառք։ Դրանից հետո նշված 4 չգրանցված աշխատողների կապակցությամբ պատշաճ գործողություններ չկատարելու համար ամսական պահանջել են 50 000 դրամի կաշառք: Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նշված պաշտոնատար անձանցից մեկը 2019 թ. նոյեմբերին ձեռնարկատիրոջից որպես կաշառք ստացել է ևս 50 000 դրամ։ Բացի այդ, 2019 թ. ՊԵԿ աշխատակիցը դեկտեմբերի 26-ին պահանջել ու 100 000 դրամ է ստացել ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից և ձերբակալվել:

Առինջի համայնքապետարանի աշխատակիցները խոշոր չափի կաշառք են վերցրել. ԱԱԾ

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Գործի շրջանակներում ձերբակալվել է նաև հանցավոր համաձայնության մասնակից պաշտոնատար անձանցից ևս մեկ։ Այժմ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ երրորդ հանցակցի գտնվելու վայրը պարզելու համար։

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը որոշում կայացրեց

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարման ընթացքում բոլոր հանցադեպերը բացահայտելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։