Sputnik–ի վրա ճնշումը խնդիր է ԶԼՄ–ների ազատության տեսանկյունից. ԵԱՀԿ

Էստոնիայի իշխանության այս գործողություններն արտացոլում են «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ անհատական պատժամիջոցները Sputnik–ի աշխատակիցների վրա տարածելու ցանկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության գծով կոմիտեի նախագահ Առլեմ Դեզիրը կարծում է, որ Sputnik Էստոնիայի լրագրողների վրա գործած ճնշումը խնդիրներ է առաջացնում  մամուլի ազատ զարգացման հարցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվան «համալիր ու հետաքրքիր» պատասխան կտա Sputnik Էստոնիայի վրա ճնշմանը. Զախարովա

Նրա խոսքով` այս գործողություններն արտացոլում են «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ անհատական պատժամիջոցները Sputnik–ի աշխատակիցների վրա տարածելու ցանկությունը։

«Կոչ եմ անում Էստոնիայի իշխանությանը զերծ մնալ արտասահմանյան ԶԼՄ–ների ու լրագրողների աշխատանքի անտեղի սահմանափակումներից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ ԶԼՄ–ների ազատության, տեղեկության ազատ տարածման վրա ու, այսպիսով, հակասել ԵԱՀԿ–ի համապատասխան պարտավորվածություններին», –  պատասխանել է Դեզիրը։

ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ «Sputnik Էստոնիան» ներառված չէ ԵՄ–ի պատժամիջոցային ցանկում։ Դեզիրի կարծիքով` Կիսելյովի հանդեպ կիրառված պատժամիջոցների տարածումը լրագրողների հանդեպ իրավական տեսակետից բավականին լուրջ քայլ է։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը էստոներենով դիմել էր Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին և կոչ արել` թույլ չտալ, որ Sputnik Էստոնիայի աշխատակիցները քրեական հետապնդման ենթարկվեն։

Լրագրողի դեմ գործողությունը ոտնձգություն է ազատ խոսքի հանդեպ. Սաթիկ Սեյրանյան

Ավելի վաղ Sputnik Էստոնիայի աշխատակիցներն Էստոնիայի ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավարությունից սպառնալիքներով ծանուցում նամակներ էին ստացել, որ եթե մինչև գալիք տարվա հունվարի 1-ը չդադարեցնեն գլխամասային կազմակերպության` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հետ աշխատանքային հարաբերությունները, ապա նրանց հանդեպ քրեական գործեր կհարուցվեն։ Այդ գործողությունները հիմնավորվում են պատժամիջոցներով, որոնք ԵՄ–ն կիրառել է 2014 թվականի մարտի 17-ին մի քանի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։

Ի՞նչ սկանդալ. Էստոնիայի վարչապետը չգիտի` Sputnik–ի շուրջ ինչ պատմություն է ծավալվել

Ավելի վաղ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում հայտարարել էին, որ գործակալությունը Էստոնիայի իշխանության գործողությունները գնահատում է որպես կոպիտ կամայականություն և մտադիր է դիմել ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ և ՄԻԵԴ ու պահանջել գնահատական տալ խոսքի ազատությունը ոտնահարելու այս աննախադեպ դեպքին և միջոցներ ձեռնարկել լրագրողների` սեփական մասնագիտական գործունեությունը ծավալելուն ուղղված իրավունքները պաշտպանելու համար։

Մարիա Զախարովան Sputnik–ի «համազգեստով» է ճեպազրույցի գնացել

Մարգարիտա Սիմոնյանն էլ իր Telegram–ալիքում գրել էր. «Այ քեզ բան։ Էստոնիայում պաշտոնապես սպառնում են ազատազրկել մեր լրագրողներին, եթե նրանք մինչև Ամանոր աշխատանքից չազատվեն։ Եթե այդ երկրի իշխանությունը ետ չկանգնի իր որոշումից, ապա ԵԱՀԿ, ՄԻԵԴ, էլ ով կա այնտեղ` Եվրոպաներում, խոսքի ազատության համար պատասխան տվող, խորհուրդ եմ տալիս ինքնալուծարվել»։