Ռազմիկ Աբրահամյանին կրկին կկալանավորե՞ն

Դատախազությունը բողոքարկել է Ռազմիկ Աբրահամյանին ազատ արձակելու դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Դատախազությունը դիմել է Վերաքննիչ դատարան և բողոքարկել «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորումից ազատ արձակելու որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը որոշում կայացրեց

Դատարանը դեկտեմբերի 22-ին, Աբրահամյանի նկատմամբ նախաքննության մարմնի՝ կալանքի միջնորդությունը մերժել էր հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։

Նշենք, որ Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (Առևտրային կաշառքը), տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը». մայրը որոնում է երեխային, որին խլել են ծննդատանը

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է նորածին երեխային ծնողներից բաժանելու համար։ ՔԿ–ում քննվող օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին վերաբերող քրեական գործի շրջանակում նշված անձանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար։

Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։