Հանրապետության որ շրջաններում են տեղումներ սպասվում. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` գիշերային ժամերին առանձին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում այսօր, վաղը և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ա՜յ հեղափոխություն եմ ասել, կլիման էլ փոխվեց». ինչպիսի եղանակ է սպասվում հունվարին

Դեկտեմբերի 30-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին կգրանցվի +8-ից +10, երեկոյան` +5-ից +7, գիշերային ժամերին` +5-ից +7 աստիճան։

Տարբեր տարիների ամանորյա ֆիլմերի տոնական սեղանը. հայկական կոնյակը ճանաչվել է ամենաթանկը

Այս գիշեր ամենատաք ջերմաստիճանը կգրանցվի Արցախում, Տավուշի մարզում և Սյունիքի հովիտներում։