«Ողջ է մնացել». Տոլյատիում լարախաղացը ընկել է ճոպանից. տեսանյութ

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որը դիտելիս ակամա սիրտդ մի պահ «կանգ է առնում»։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է կրկեսի լարախաղացը ելույթի ժամանակ ընկնում ճոպանից։
Sputnik

Կադրերում երևում է` ինչպես է լարախաղացը հնարքներ ցուցադրում և վարժություններից մեկի ժամանակ` կորցնելով հավասարակշռությունը բարձրությունից գլխիվայր ընկնում է ներքև։ Թվում է` նման անկումից հետո, առավել ևս նման անհաջող դիրքում, մարդը կարող է մահանալ, սակայն հրաշքներ, այնուամենայնիվ, լինում են։ Ինչպես հայտնում է «Նովոստի Տոլյատին» կրկեսի արտիստը միայն վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել։

Որսի աստվածուհին. արմավիրցի լարախաղաց աղջիկն աչքերը փակ նոր ռեկորդ է սահմանել. տեսանյութ

Բազմաթիվ օգտատերեր պարզապես երջանիկ են, որ լարախաղացը ողջ է մնացել և նրան քաջ առողջություն են մաղթել։ Մյուսներն էլ գրել են անվտանգության միջոցներն ուժեղացնելու անհրաժեշտության և նույնիսկ շրջիկ կրկեսներն արգելելու մասին` հաշվի առնելով այն բազմաթիվ միջադեպերը, որոնք պատահում են երբեմն արտիստների, երբեմն կենդանիների, երբեմն էլ` հանդիսատեսի հետ։

Լարախաղացն ընկել է Մոսկվա սիթիի աշտարակներից կապված ճոպանից. տեսանյութ