Տասնյակ զինծառայողներ Մարտունիում բնակարան են ստացել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի քանի տասնյակ զինծառայողների բնակարանների սեփականության վկայականներ է հանձնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Շուրջ 5 տասնյակ զինծառայողներ, թոշակառու սպաներ Մարտունի քաղաքում այսօր նոր բնակարաններ ստացան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտունեցիների հետ զրույցում հավաստիացրել է, որ առաջիկա տարիներին սպաների բնակարանային ապահովմանն ուղղված գումարները կտրուկ կաճեն։

Նոր բնակարաններ սպաների համար. Դավիթ Տոնոյանը մասնակցել է բնակարանամուտին

Մինչև 2023 թվականը, Հայաստանի հետ համատեղ, վերջնականապես կլուծվի հերթացուցակներում գտնվող սպաների բնակարանային խնդիրը, ինչպես նաև՝ հրատապ լուծումներ կտրվի առաջին կարգի հաշմանդամ և զոհված ազատամարտիկների բնակարանային հարցերին։

Հիշեցնենք, որ բազմաբնակարան թաղամասի շինարարությունն իրականացվել է պետպատվերի շրջանակում։ Այժմ շինարարության արդեն իսկ երկրորդ փուլն է ավարտվել։

Նոր բնակարաններ`ավելի քան 200 սպայի. ՊՆ պաշտոնյան ասաց` որտեղ և ինչ պայմաններով

Դեռ 2017–ին շահագործման էր հանձնվել թաղամասի առաջին շենքը. նոր բնակարանների բանալիներ էին հանձնել 67 թոշակառու և ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների։