Առաջիկա տոների կապակցությամբ Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը կփակվեն

Ոստիկանությունը հիշեցնում է, որ տոնական օրերին Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում, հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ից փակվելու են  Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչ կարգով կարելի է աջ ղեկով ավտոմեքենա ներմուծել Հայաստան. պարզաբանում է ՊԵԿ–ը

«Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:

Պետությունը որքան գումար է ծախսել Ամանորի համար 2014-19 թթ

Հասարակական անվտանգության ապահովման նպատակով Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ:

Ամանորին Հայաստանի պոլիկլինիկաները կաշխատեն