Գարիկի ու Սոնայի նոր հիթը. Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգն արդեն համացանցում է

Երգը, որ ՀՀ վարչապետի ցանկությամբ պետք է դառնա նույնքան հանրաճանաչ, որքան Jingle Bells–ն է, արդեն համացանցում է։
Sputnik

Գարիկ Սարգսյանի ու Սոնա Ռուբենյանի ամանորյա հիթն արդեն համացանցում է։ Այն կոչվում է «Էն Ում Ամանորն Է»։

1 ժամ էլ չկա, որ երգը հրապարակվել է, բայց արդեն հասցրել է սիրվել։ Այն արդեն 12 հազարից ավելի դիտում և բազմաթիվ հավանումներ ունի։

Ապրել եմ, ապրում եմ ու ապրելու եմ Հայաստանում. Սոնա Ռուբենյանը բացել է «լուսնի» գաղտնիքը

Սոնա Ռուբենյանը մի հատված է երգում Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգից

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11–ին, Facebook–ի ուղիղ եթերում հայտարարեց, որ հայերի համար ամենասիրելի տոներից մեկի` Ամանորի համար չունենք մեր սեփական հիթը, որը կլիներ նույնքան սիրված ու տարածված, որքան, օրինակ, Jingle Bells–ը, և ինքը հանձնարարել է լրացնել այդ բացը։ Sputnik Արմենիան գրել էր, որ վարչապետի ցանկությունը կյանքի կոչելու առաջին քայլն արված է. ամանորյա անակնկալների թվում է լինելու նաև Գարիկ Պապոյանի երաժշտության հիման վրա գրված երգը, որը կատարելու է երգչուհի Սոնա Ռուբենյանը։ 

Արդեն ընտանիք ենք դարձել. ինչու Գարիկն ու Սոնան չեն ուզում` իրենց արածից «պրոյեկտի հոտ գա»

«Գարիկ Պապոյանին ասացի, որ նույնիսկ երգում մանդարինի հոտն է զգացվում, ինչն ամենակարևոր ինդիկատորն է ամանորյա երգի համար: Երգը գրվեց, ձայնագրեցինք և շուտով կներկայացնենք մեր սիրելի երևանցիների ու ամբողջ հայության դատին: Երգը շատ թեթև է և ուրախ, իր մեջ ունի հայկական ելևէջ, դուք կզգաք կոմիտասյան շունչը: Այն տիպիկ Նոր տարվա երգ է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր Սոնա Ռուբենյանը: 

Ամանորյա երգի բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, որը, երգչուհու գնահատմամբ, կարողացել է իր լավ տրամադրությունը փոխանցել երգին: