ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 28–ին, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ մոտ 45-ամյա մի տղամարդ։ Նա դանակահարված վիճակում է եղել, վնասվածքը՝ կրծքավանդակին։
Դանակահարություն Երևանում. վիրավորները 17–18 տարեկան պատանիներ են
Sputnik Արմենիայի տեղեկություններով` բժիշկներն արդեն վիրահատել են նրան։ Տղամարդու կյանքը հաջողվել է փրկել։
Տեղեկությունը բուժհաստատությունից հաղորդվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից հիվանդանոց են ժամանել ոստիկանության ծառայողներ։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել տղամարդու հետ, և ինչ հանգամանքներում է նա վնասվածք ստացել։
Իրավապահները փորձում են պարզել կատարվածի մասնրամասները։
Երևանի կենտրոնում 20–ամյա ՌԴ քաղաքացուն կապկպել են, դանակահարել ու թալանել