ՌԱԴԻՈ

Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան

Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է նկարիչներին հուզող խնդիրների, նրանց առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև իրենց միության գալիք ծրագրերի մասին: 
Sputnik
Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան

Մեր օրերում նկարիչների և առհասարակ արվեստագետների համար շատ դժվար է ինքնադրսևորման ուղի հարթել, և ոմանք նույնիսկ ստիպված են կողմնակի աշխատանք կատարել, որպեսզի իրենց արվեստը չտուժի: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը։ 

Հայ նկարիչը կոմիքս է նկարել խուլ երեխաների սուպեր ընդունակությունների մասին. լուսանկար

Ինչպես է նկարիչ Արմեն Երիցյանը «ջիջիլ» գցում իր հետևորդներին. լավ օր ունենալու բաղադրատոմս

Այդուհանդերձ, Միրզոյանը նշում է նաև մեկ էական տեղաշարժ՝ փաստելով, որ սկսում է ակտիվանալ արվեստի բարձրաժեք աշխատանքների աճուրդային գործընթացը: Միրզոյանի համոզմամբ՝ այդ գործում բանիմաց, հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ, այլ անհրաժեշտ է մոտ լինել արվեստին և հասկանալ խնդրի էությունը: 

«Մենք աշխարհում ունենք կերպարվեստի մի քանի հզոր հայ նկարավաճառներ, որոնք ճանաչված պատկերասրահների տերեր են: Նրանց խոսքն աշխարհում մի ամբողջ ինստիտուտի գործունեությունից էլ թանկ արժե: Նրանցից է, օրինակ, Լարի Գագոսյանը, որը կարող է մեր նկարիչներից մեկի նկարը զետեղել իր պատկերասրահում և տակը գրել 5 միլիոն դոլար: Նա լուրջ և մածահարուստ արվեստաբան է, պատկերասրահներ ունի Մոսկվայում, Կիևում, Միլանում, Աթենքում, Փարիզում, Նյու Յորքում, Լոնդոնում, Ժնևում, Հոնկոնգում և այլուր»,- նշում է աշխարհի հայ նկարիչների միության համանախագահը: 

Մի կտոր Աֆրիկա Երևանում. նկարիչ Տարոն Սիմոնյանի ցուցահանդեսը

Ղազար Միրզոյանն իրենց միության գալիք ծրագրերի համատեքստում առանձնացնում է տպագրության պատրաստ երեք պատկերագրքերը, որոնք կհրապարակվեն առաջին իսկ ֆինանսավորման դեպքում: Պատկերագրքերն ընդգրկում են հայտնի նկարիչների գործերը, համալրված են գիտապատմական արժեք ներկայացնող հարուստ նյութերով, որոնք վերաբերում են դրանցում զետեղված մեծանուն հայորդիներին՝ Անդրանիկ Օզանյանին, Սայաթ–Նովային, ինչպես նաև Անի մայրաքաղաքին: