Պուտինը շնորհավորել է Սարգսյանին

ՌԴ նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա:

Զգուշավորության փուլը հայ–ռուսական հարաբերություններում ավարտված է. Ռուբինյան

Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, որը նա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը։

«Համոզված եմ, որ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում գործընկերային փոխգործակցությունը բխում են մեր ժողովուրդների շահերից, համահունչ են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը»,-մասնավորապես ասված է ուղերձում:

Սուրենյանց. «Հայ-ռուսական հարաբերություններում դեռ կան չլուծված խնդիրներ»

ՌԴ նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն: