Փաշինյանը ծանոթացել է ՀՀ ԶՈւ ժամանակակից զինատեսակներին

Վարչապետը ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ քննարկել են ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերն ու հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էլ ՀՀ ԶՈւ զորամաս, որտեղ նրան են ներկայացվել զինված ուժերը նոր համալրած «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները:

Փաշինյանը ծանոթացել է ՀՀ ԶՈւ ժամանակակից զինատեսակներին

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, զորամաս այցելության ընթացքում վարչապետը ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ քննարկել են նաևՀայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։

Փաշինյանը ծանոթացել է ՀՀ ԶՈւ ժամանակակից զինատեսակներին

«Ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրների խոշոր խմբաքանակ, որը տեղում մոդեռնիզացվելով մեր մյուս ձեռքբերած զինատեսակների հետ անխոցելի է դարձնում մեր օդային սահմանները»,– իր այցելությունից հետո Facebook-ում գրել է վարչապետը։

Հայաստանը 2022–2023 թթ–ին ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի

Վարչապետը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ։

Փաշինյանը ծանոթացել է ՀՀ ԶՈւ ժամանակակից զինատեսակներին

Հիշեցնենք` նոյեմբերի 18-ին արդիականացված «ՕՍԱ -ԱԿ» համալիրների և հայրենական արտադրության այլ զինատեսակների կիրառմամբ մարտական հրաձգության փորձարկումներ էին անցկացվել ՀՀ տարածքում։ ՀՀ ռազմական ղեկավարությունը հանձնարարականներ էր տվել համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներին:

Հայաստանի վարչապետը հայտարարություն կանի Սու–30–ի վերաբերյալ. Դավթյան