Լրագրողի դեմ գործողությունը ոտնձգություն է ազատ խոսքի հանդեպ. Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հետևում է Sputnik Էստոնիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Եթե գործողությունները կոշտացվեն, միությունն անպայման նորից կարձագանքի։
Sputnik

Հայաստանի ժուռնալիստների միությունը լրագրողների հանդեպ ցանկացած գործողություն որակում է որպես ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն։ Մեկնաբանելով Sputnik Էստոնիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները` այս մասին ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«Ռոսիա սեգոդնյան» ուղերձ է հրապարակել Էստոնիայում լրագրողների դեմ պատժամիջոցների մասին

Ավելի վաղ Sputnik Էստոնիայի աշխատակիցները Էստոնիայի ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավարությունից սպառնալիքներով ծանուցումներ էին ստացել, որ եթե մինչև գալիք տարվա հունվարի 1-ը չդադարեցնեն գլխամասային կազմակերպության` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հետ աշխատանքային հարաբերությունները` նրանց հանդեպ քրեական գործեր կհարուցվեն։

Սեյրանյանը հավելեց, որ որտեղ էլ լինի, երբ որևէ լրագրողի դեմ ինչ-որ բան է կատարվում, դա դատապարտելի է։

Ի՞նչ սկանդալ. Էստոնիայի վարչապետը չգիտի` Sputnik–ի շուրջ ինչ պատմություն է ծավալվել

«Ինքս լրագրող լինելով` շատ լավ հասկանում եմ լրագրողներն ինչ ծանր վիճակում են աշխատում, ինչ ծանր իրավիճակներում են հայտնվում։ Այն ռիսկային մասնագիտություններից մեկն է», - ասաց նա` հավելելով, որ էստոնական իշխանության գործողություները համարում է աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող քայլ։

Մարիա Զախարովան Sputnik–ի «համազգեստով» է ճեպազրույցի գնացել

Սեյրանյանը կրկին կոչ արեց էստոնական իշխանություններին զերծ մնալ նման գործողություններից։ Նրա խոսքով` միությունը հետևում է իրավիճակին և, եթե գործողություններն ավելի կոշտացնեն, ապա կրկին կարձագանքի։

Ավելի վաղ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն էր տարածել ու նշել, որ մտահոգված է Sputnik Էստոնիայի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդման սպառնալիքի փաստով և էստոնական իշխանություններին հորդորում է ձեռնպահ մնալ ԵՄ պատժամիջոցների կամայականություններից ու գործակալության աշխատանքների սահմանափակումներից: Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակին է անդրադարձել նաև «Դե ֆակտո» տեղեկատվական–վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Կարեն Զախարյանը։ Նրա խոսքով` Էստոնիայի իշխանությունները բոլոր հնարավոր ու անհնար ձևերով փորձում են Sputnik–ի լրագրողներին «վտարել» իրենց մասնագիտական ոլորտից։

Պատժամիջոցները Sputnik Էստոնիայի դեմ կարող են վտանգավոր նախադեպ դառնալ․ Կիսելյով