«Ջանասիրաբար աշխատում ենք, ջանասիրաբար հանգստանում». Մարիա Զախարովան ռոքնռոլ է պարում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության աշխատակիցները ուրախությամբ նշել են գալիք Նոր տարին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Instagram- ի իր էջում տեսանյութ է հրապարակել ամանորյա կորպորատիվ երեկույթից: Կադրերում երևում է, թե ինչպես է Զախարովան իր տեղակալի` Արտյոմ Կոժինի հետ ռոքնռոլ պարում:

Մարիա Զախարովան հիացել է Արարատով և լուսանկար հրապարակել

«Ջանասիրաբար աշխատում ենք, ջանասիրաբար հանգստանում»,–տեսանյութին կից գրել է Զախարովան:

Նրա հետևորդները հիացած մեկնաբանություններ են թողել տեսանյութի տակ:

«Ապրեք դուք։ Շատ լավ աշխատելուց բացի նաև լավ հանգստանալ գիտեք»,«Բրավո, իրական տոն է»,«Ինչ լավ եք պարում»,–գրել են նրանք:

Զույգը պարում է ռուս հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Դենիս Մաժուկովի նվագակցությամբ:

Զախարովային հիացրել է Երևանի ջազ–ակումբը, իսկ ինքը զարմացրել է հայերին. տեսանյութ

Ի դեպ, երաժիշտը Instagram- ի իր էջում կորպորատիվ երեկույթից Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։

Նա նշել է, որ սիրով է նվագել երեկույթին։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպիսի խանդավառությամբ է Զախարովան լեզգինկա պարում: