Հայր է դարձել ու ուրախությունից սկսել կրակել. արտառոց դեպք Էջմիածնում

Արմավիրի մարզում կրակոցներ արձակած տղամարդը հայտնվել է ոստիկանության բաժանմունքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Մեր տեղեկություններով՝ գիշերը կրակոց է հնչել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Մոտ 35-ամյա մի տղամարդ բնակելի թաղամասում, շենքերից մեկի բակում ատրճանակով օդ է կրակել։

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ

Եվրատեսիլյան զավեշտ. տղամարդն իջեցրեց տաբատը

Երաժշտությունը բարձրացրինք, որ կրակոցները չլսվեն. Կոթիի հարսանիքը` գնդակոծության տակ

Խուլիգանական արարքը չի վրիպել տեղի ոստիկանների ուշադրությունից։ Էջմիածնում խոսում են, որ ոստիկանները տղամարդուն գտել ու բերման են ենթարկել։

Ըստ շրջանառող լուրերի՝ տղամարդը հայր է դարձել ու որոշել է այդ առիթով իր ցնծությունն արտահայտել օդ կրակելով։ Արդյունքում հայտնվել է ոստիկանությունում:

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Երևանի թիվ 116 դպրոցի բակում կրակոցներ են հնչել