Հայաստանի մի շարք մարզերում տեղումներ կգրանցվեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանը կնվազի, Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով օդերևութաբանների կանխատեսումները։

«Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր անձրև կգրանցվի նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 8-10, գիշերը` 2-4 աստիճան տաքության սահմանում։

Հայաստանի մի շարք մարզերում տեղումներ կգրանցվեն. եղանակի տեսություն

Տնակից՝ տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն