Որոնք են Արարատ Միրզոյանի «սրտի օրենքները». ԱԺ նախագահն ամփոփեց տարին

Արարատ Միրզոյանը լրագրողների համար ամփոփել է անցնող 2019–ը և ներկայացրել ԱԺ կատարած աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը 2019-ին, գումարման առաջին օրվանից շրջանառության մեջ է դրել 791 օրենքի նախագիծ կամ ԱԺ–ի քննարկմանը վերապահված հարց։ Արդյունքում ընդունվել է 312 օրենք, որից 13-ը` մայր, 266–ը` լրացումներ և փոփոխություններ գործող օրենքներում և մնացյալն օրենք–համաձայնագրեր։ Խորհրդարանի տարեմուտի միջոցառմանն այս տվյալները հրապարակեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

ԱԺ պատգամավորներն ու աշխատողները 10 ամսում 14 անգամ մեծ պարգևավճար են ստացել. «Հրապարակ»

Նրա խոսքով` 312 օրենքից 65–ը եղել են խմբակցությունների և պատգամավորների կողմից հեղինակած և 247 նախաձեռնությունը եկել է գործադիրից։

Միրզոյանը տեղեկացրեց, որ 4–րդ նստաշրջան է տեղափոխվել 101 հարց։

«Օրինաչափ է, որ հարցերի քննարկման առումով մշտական հանձնաժողովներից ամենածանրաբեռնվածը եղել է Պետաիրավականը, 2–րդ տեղում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ 3–րդ տեղում հայտնվել է Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը»,–ասաց ԱԺ նախագահը։

Զգուշավորության փուլը հայ–ռուսական հարաբերություններում ավարտված է. Ռուբինյան

Պարզվեց` այսքանի մեջ Միրզոյանն իր նախընտրած օրենքներն ու փոփոխություններն ունի, որոնք, նրա խոսքով, շատ սուբյեկտիվ են և չեն հավակնում են ամենալավը լինել։ «Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 55–ից դառնալով 68 հազար դրամ, 150 հազարից ավելի աշխատավարձ ստացողների եկամտահարկը կնվազի 5 տոկոսով։ 2008–ի մարտի 1–2–-ի գործողություններից տուժածները ֆինանսական աջակցություն կստանան, կքրեականացվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և այլն»,–իր «սրտի օրենքները» թվարկեց ԱԺ նախագահը։

«Մեզ ուղղված անձնական վիրավորանքներ են եղել». Լիլիթ Մակունց

Նա նաև խոսեց ԱԺ վերահսկողական մարմնի արած աշխատանքից` նշելով, որ բազմաթիվ լսումներ են եղել, ստեղծվել է 5 քննիչ–հանձնաժողով։

Արարատ Միրզոյանի վստահեցմամբ` Հայաստանի օրենսդիր մարմինը միջազգային գործընկերների հետ այս տարվա ընթացքում կարողացել է երկրի համար կենսական հարցեր քննարկել և պայմանավորվածություններ ձեռք բերել։