Սերժ Սարգսյանի գործով դատախազը հրաժարվել է գործից. «Հրապարակ»

Թերթի աղբյուրն ասել է` դատախազները հասկանում են, որ անօրինական, թերի ապացույցներով ցանկացած գործ վաղ թե ուշ իրենց համար առաջացնելու է լուրջ խնդիրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի` չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկինների դեմ քրեական գործեր հարուցելու և դրանք ավարտին հասցնելու շռայլ խոստումներ է տվել Փաշինյանին, սակայն շատ դատախազներ կա՛մ հրաժարվում են այդ գործերը քննելուց, կա՛մ պահանջում են, որ ղեկավարներն իրենց գրավոր հանձնարարականներ տան:

«Բացի խնդրի բարոյական կողմից, դատախազները հասկանում են, որ անօրինական, թերի ապացույցներով ցանկացած գործ վաղ թե ուշ իրենց համար առաջացնելու է լուրջ խնդիրներ, ղեկավարությունը հանգիստ խուսափելու է պատասխանատվությունից՝ մեղքը գցելով իրենց վրա: Նրանք հասկանում են, որ մի օր նույն այդ վկաները՝ «սերգոկարապետյանները», պատմելու են, թե ինչի դիմաց են տվել ցուցմունքները»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Թերթին ասել են, որ Սերժ Սարգսյանի գործը հսկող դատախազ Հակոբ Թադևոսյանը հրաժարվել է այդ գործից, իսկ դեկտեմբերի 20-ին ընդհանրապես ազատվել է աշխատանքից:

Շարմազանովը խոսել է Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասել է․ «Սեփական դիմումի համաձայն»։

Այժմ Սերժ Սարգսյանի գործով դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը»:

Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա կալանք է դրվել

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ Սարգսյանին մեղադրում են, որ 2013թ.-ին հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

ՀՀԿ–ն հերթական նիստն է անցկացրել, որը վարել է Սերժ Սարգսյանը