Մահացել է դերասանուհի և ռեժիսոր Գալինա Վոլչեկը

Հայտնի դերասանուհի և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալինա Վոլչեկն այդպես էլ կոմայից դուրս չի եկել։ Գալինա Վոլչեկը 86 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է հայտնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալինա Վոլչեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Современник» թատրոնի մամուլի ծառայությանը։

Մահացել է «Կրքի անատոմիա» և «Սպիտակ օձիք» սերիալների դերասանուհին

Տեղեկությունների համաձայն` երկուշաբթի երեկոյան Վոլչեկը «Շտապօգնության» բժիշկին գանգատվել էր սրտի շրջանում ունեցած ցավերից, որից հետո որոշվել էր նրան հիվանդանոց տեղափոխել։

Նշվում էր, որ դերասանուհին սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։

Ինչո՞ւ են լռում Ջիգարխանյանի հայրենակիցները, և ո՞ւմ է պետք այս աղմուկը

Գալինա Վոլչեկը դերասանուհի էր, ռեժիսոր, մանկավարժ։ Ծնվել էր 1933 թվականին Մոսկվայում։ 1989 թվականից` Մոսկվայի «Современник» թանտրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» արժանացել էր ասպետի շքանշանի։ Վոլչեկի հայտնի բեմադրություններից են «Вишневый сад», «Три товарища», «На дне» թատերական ներկայացումները։

Հայաստանում առաջին պլանետարիումը կբացվի. կցուցադրվեն ֆիլմեր տիեզերքի և մոլորակների մասին