ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Սուրբծննդյան տոնավաճառն արդեն բացվել է։ Հյուրերի պակաս այստեղ չի զգացվում. հավանած ու չգնած խաղալիքի համար լացող, նաև ժպտացող երեխաներ, երեխաներ, և գոհ ծնողներ` չէ՞ որ բացի երեխաներից, իրենց համար էլ կան հետաքրքիր կրպակներ։
Ինչպե՞ս Ամանորին ճիշտ նվեր ընտրել. պատասխանում են ՀՀ քաղաքացիները
Հանրապետության հրապարակի մոտ` Երևանի 2750–ամյակին նվիրված այգում բացված սուրբծննդյան տոնավաճառի շուրջ 40 տաղավարներում ներկայացված են հիմնականում ձեռքի աշխատանքներ` նկարներ, կախազարդեր, մոմեր, բարձեր, հուշանվերներ, սակայն կան նաև հայկական արտադրության գուլպաներ, խաղալիքներ։ Տաղավարներում սնունդ, սուրճ, թեյ և գինի էլ են վաճառում։ Հաշմանդամություն ունեցող անձինք էլ այստեղ իրենց ձեռքի աշխատանքներն են ցուցադրում` խաղալիքներ, ինքնատիպ գրչատուփեր...
Հայուհիները փայլում են ամբողջ տարին, կամ ինչ հագնել Ամանորի գիշերը
Եթե ցերեկը տոնավաճառի հյուրերը հիմնականում երեխաներն են, ապա երեկոյան ժամերին զբոսաշրջիկներն ու մեծահասակներն են այգի այցելում. այստեղ նաև համերգներ են կազմակերպվում։
Նշենք, որ տոնավաճառը կգործի մինչև հունվարի 13-ը:
Ամանորը մոտենում է լուռ, աղմուկը կլսվի տոներից հետո. ինչ անակնկալ է անելու 2020-ը