ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Սամվել Պողոսյանը նշանակվել է պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական ԶՈւ–ն մասամբ Վրաստանի տարածք է անցել. Արտակ Դավթյան
Նախագահ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Դավիթ Մանուկյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 23–ին Երևանում կայացավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ Բակո Սահակյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն Արցախում արտադրվող զենք է գնելու