ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը նկարահանվել են տեսահոլովակում։ Նրանք միասին ընկերության մասին երգ են երգում` ցույց տալով իրենց միասնությունը։
Երգն իր մեջ հետաքրքիր քաղաքական ենթատեքստեր է պարունակում։ Արմեն Աշոտյանը, օրինակ, երգելով նշում է, որ իրենց կյանքում եղել են դժնդակ օրեր, և մարդիկ` խարդախ ու դավաճան, ոմանց ձգել է աթոռը, բայց նրանք քամու նման անցան։
«Բաժակդ բեր իմ լավ ընկեր, կա ճանապարհ արդեն անցած, դժվար, բայց պատմություն դարձած, որն արժե հազար ու մի ճառ»,–միասին երգում են կրկներգում։
Շարմազանովն էլ հավելում է` թող բոլորը իմանան, որ բացվում է լույսը, և խավարին հաղթում է հույսը։
Ինչու մրցել Jingle Bells–ի հետ. Գարիկ Պապոյանը զարմացած է նոր երգի շուրջ ստեղծված աղմուկից
Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին, բաժին է հասել երգի հետևյալ հատվածը. «Ապրած օրերը տարիներ դարձան, պինդ սեղմիր իմ ձեռքը սպիացել է վերքը»։
Ամանորի համար 270 մլն հատկացնելն ուտել-խմելու, ծափ-ծլնգոցի համար չէ. Փաշինյան
Ընկերության մասին երգի հեղինակը Արմեն Աշոտյանն է։ Այն ձայնագրվել է «Արդինի» ստուդիայում։ Երգի պրոդյուսերն էլ Արման Սահակյանն է, որը վաղուց է զբաղվում երգահան Աշոտյանի «պրոդյուսինգով»։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է, որոնք կատարել և կատարում են հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Հայկոն, Անչոկը, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանը։