Ամանորին Հայաստանի պոլիկլինիկաները կաշխատեն

Նախարարը բացատրել է, թե ինչպես պետք է տոներն անցկացնել, որպեսզի բժիշկին դիմելու կարիք չլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Ամանորին Հայաստանի  պոլիկլինիկաները կաշխատեն ժամը 11-ից մինչև 17-ը: Այս մասին այսօր կայացած կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը տոներից առաջ քաղաքացիներին շատ հայտնի, բայց միշտ տեղին խորհուրդներ է տվել, թե ինչպես տոներն անցկացնել, որպեսզի հետո հիվանդանոցներում չհայտնվեն։

Ամանորին Երևանը զբոսաշրջիկների թվով կարող է մրցել Թբիլիսիի հետ. փորձագետ

«Պատրաստեք այնքան կերակուր, որքան դուք և ձեր հյուրերը կարող եք ուտել։ Չի կարելի մի քանի օր սնունդը պահել, այն վնասակար է դառնում։ Պետք չէ չարաշահել ալկոհոլը ։  Հակառակ դեպքում սրտանոթային սրացումների հարցում կունենանք անցյալ տարիների տխուր վիճակագրությունը», – ասաց նախարարը։

Նա նաև կոչ է արել զգույշ լինել հրավառություններ անելիս, հատկապես, եթե դրանք երեխաների ձեռքն են ընկնում: «Եվ վերջապես, եթե դուք հիվանդ եք, մնացեք տանը։ Ավելի լավ է մեկ օր ուշ տեսնել մտերիմներին, բայց չվարակել նրանց», — անդրադառնալով վիրուսների տարածմանը` ասել է Թորոսյանը։

Ինչպե՞ս Ամանորին ճիշտ նվեր ընտրել. պատասխանում են ՀՀ քաղաքացիները

Նրա ասածին հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ընդգծելով, որ իշխանությունները սուպերմարկետներին հորդորում են սպառողին պատրաստի կերակուր չվաճառել, իսկ սպառողներն իրենց հարազատներին ու մտերիմներին հյուրասիրում են 4-5-օրյա վաղեմության կերակրատեսակներով։

Ամանորը մոտենում է լուռ, աղմուկը կլսվի տոներից հետո. ինչ անակնկալ է անելու 2020-ը

«Տոները պետք չէ անցկացնել բացառապես սեղանի շուրջ», - հավելել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ամանորյա հանգստյան օրերը Հայաստանում տևում են դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ: