Էկոնոմիկայի նախարարությունը «Տոյոտա Լանդ Կրուզեռը» կփոխարինի «Շևրոլետ Կապտիվայով»

Էկոնոմիկայի նախարարությունը նոր ավտոմեքենան որպես նվիրատվություն ընդունել է, քանի որ հին արտադրության տրանսպորտային միջոցը նորով փոխարինելու անհրաժեշտություն կար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր ավտոմեքենա կունենա` «Շեվրոլետ Կապտիվա», որը կփոխարինի «Տոյոտա Լանդ Կրուզեռին»։ Որոշումը կայացվեց այսօր կառավարության նիստի ժամանակ։

Էկոնոմիկայի նախարար. ընդլայնելու ենք ԵՏՄ գործակցությունը

13 մլն դրամանոց 2015 թվականի մեքենան էկոնոմիկայի նախարարությանն է նվիրվում Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության համար նախընտրելի է «Շևրոլետ Կապտիվա» ավտոմեքենան, քանի որ պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում այցելել տարբեր մարզեր իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելու, գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողների հետ հանդիպումներ կազմակերպելու և դրանց մասնակցելու նպատակներով:

Երևանցիների մեկ տարվա օգտագործած ջրի քանակից ավել ջուր է խնայվել այս տարի. նախարար

Բացի դրանից, ավտոմեքենան որպես նվիրատվություն ընդունելու նպատակներից է նաև հին արտադրության տրանսպորտային միջոցը նորով փոխարինելը, քանի որ առավել շահագործված ավտոմեքենաների պահպանումը համեմատաբար ավելի ծախսատար է։