Բախում ոստիկանների ու զոհված զինվորների հարազատների միջև. լուսանկարներ

Զոհված զինվորի մայրը, որը արդարություն է պահանջում, ուզում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատների և կառավարության շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ։

Մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց. տեսանյութ

Կրքերը թեժացան այն պահին, երբ իր որդու սպանության արդար բացահայտումը պահանջող որդեկորույս մայրը որոշեց ներս մտնել ու հանդիպել վարչապետի Նիկոլ Փաշինյանին։

«Ճանապարհ տվեք ես մտնեմ Նիկոլ Փաշինյանի մոտ»,– ասաց կինն ու փորձեց մտնել շենք։

Այդ պահին ոստիկանները` կենդանի պատ կազմելով փակեցին մուտքը, իսկ հարազատները փորձեցին բացել ճանապարհը։ Նրանց միջև հրմշտոց ու իրարանցում սկսվեց։

Զինվորին կրակել են վերևից. փամփուշտը ճակատից մտել, ծոծրակից դուրս է եկել. փաստաբան

Արթուր Աջամյանի հարազատների պահանջին միացան նաև կառավարության բակում հավաքված այլ զոհված զինծառայողների հարազատները` հանդիպում պահանջելով վարչապետի հետ։

Ի նշան բողոքի զինվորների հարազատները փորձեցին փակել Հանրապետության հրապարակի երթևեկությունը` կանգնելով անցնող ավտոմեքենաների դիմաց։

Դավիթ Տոնոյանն այցելել է հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին

Կրքերը հանդարտվեցին, երբ կառավարության շենքից դուրս եկավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։

«Փաշինյանին փոխանցեք, որ ժողովուրդն իրեն է պահանջում։ Թող ինքը իջնի մեզ պատասխան տա»,– Ղազարյանին ասացին հավաքվածները։

Ի պատասխան Ղազարյանը հայտնեց, որ շենքում այս պահին կառավարության նիստ է ընթանում, ինչի պատճառով ինքը չի կարող վարչապետին փոխանցել հավաքվածների պահանջը։

Ակցիայի մասնակիցները որոշեցին սպասել նիստի ավարտին։

Զննել են մահացած զինծառայողի բջջային հեռախոսը, կատարվել են անհետաձգելի գործողություններ

Վարչապետին չհանդիպելու դեպքում, նրանք խոստացան փակել հանրապետության ճանապարհները։

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։

Աջամյանի ծնողները փաստում են` իրենց որդու սպանությունից 24 օր անց, սպանությունը բացահայտված չէ։

Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. բժշկուհուն հիվանդանոց են տեղափոխել

Դեկտեմբերի 2–ի դեպքի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն) կետով։

Զոհված զինծառայողի փաստաբանը, որը ևս նրա հարազատների հետ մասնակցում է բողոքի ակցիային, մանրամասներ է հաղորդել նախաքննությունից։

ՊՆ–ը թելադրում է Քննչական կոմիտեին. զոհված զինվորի փաստաբանը չի վստահում նախաքննությանը