Բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերն ավելացել են. ԳՇ պետն ամփոփեց տարին

Արտակ Դավթյանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ ընթանում է ծառայողական քննություն և հավաստիացրել, որ իրավապահներն ամեն ինչ անում են, որ դրանք բացահայտվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. 2019 թ-ի դեկտեմբերի 25-ի դրությամբ բանակում գրանցվել է սպանությունների, ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու 14 դեպք, որը 2-ով ավել է 2018 թ-ի ցուցանիշից։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Ո՞վ է զինվորի հարազատներին կառավարություն բերել. պատգամավորը տեսնում է լրագրողների մեղքը

«2018-ին ունեցել ենք սպանության, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 12 դեպք ենք ունեցել, այս տարի ունենք 14-ը»,- ասաց նա։

Պատասխանելով զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի գործի հանգամանքների մասին լրագրողների հարցին, Դավթյանը նշեց, որ առայժմ որևէ բան ասել չի կարող և հորդորեց սպասել մինչև իրավապահները քննությունն ավարտեն։

«Քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն և որևէ բան ասելուց հիմա ձեռնպահ կմնամ: Մենք ծառայողական քննություն իրականացրել ենք, բայց քանի որ նախաքննություն է ընթանում, մենք նյութերը փոխանցել ենք վարույթ իրականացնող մարմնին։ Սպասենք իրավապահ մարմինների աշխատանքին, որպեսզի հասկանանք սպանությո՞ւն էր, թե՝ ինքնասպանություն»,- նշեց նա։

ՊՆ–ն թելադրում է Քննչական կոմիտեին. զոհված զինվորի փաստաբանը չի վստահում նախաքննությանը

Ըստ Դավթյանի` 2019-ին նվազել են նաև հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողների թիվը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։

Աջամյանի ծնողները փաստում են` իրենց որդու սպանությունից 24 օր անց, սպանությունը բացահայտված չէ։

Բախում ոստիկանների ու զոհված զինվորների հարազատների միջև. լուսանկարներ

Դեկտեմբերի 2–ի դեպքի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն) կետով։

Զոհված զինծառայողի փաստաբանը, որը ևս նրա հարազատների հետ մասնակցում է բողոքի ակցիային, մանրամասներ է հաղորդել նախաքննությունից։