Ադրբեջանական ԶՈւ–ն մասամբ Վրաստանի տարածք է անցել. Արտակ Դավթյան

Դավթյանը նշեց, որ Բաքվի գործողությունները Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի սահմանին Երևանի համար վտանգ չեն ներկայացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զորքերը որոշակի տարածքում խախտել են Վրաստանի սահմանը, այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերն ավելացել են. ԳՇ պետն ամփոփեց տարին

«Ադրբեջանը նոր հենակետ չի սարքել, այլ ամրակայել է արդեն եղածն` ի պատասխան այդ ուղղությամբ մեր գործողությունների։ Մենք այդ ուղղությամբ անհանգստանալու առիթ չունենք։ Որոշ հատվածում հակառակորդը հատել է Վրաստանի սահմանը, և կարծում եմ` դա վրացական իշխանության խնդիրն է»,  –ասաց ԳՇ պետը։

Հայաստանի տեսանկյունից Ադրբեջանի` սեփական տարածքում ծավալած գործողությունները մեզ համար վտանգ չեն ներկայացնում։

«Գազատարի ու ճանապարհի նկատմամբ հսկողություն ստանալու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս ուղղությամբ լուրջ մտահոգություններ չկան ու չեն ակնկալվում` հաշվի առնելով մեր դիրքերը», – նշեց Դավթյանը։

Հայաստանի վարչապետը հայտարարություն կանի Սու–30–ի վերաբերյալ. Դավթյան

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Գաբրիել Բալայանը նույնպես հայտարարել էր, որ ադրբեջանական ԶՈւ–ն չի վերահսկում Վրաստանից Հայաստան եկող գազատարը։

«Ոչ մի յուրացում չի եղել». ԳՇ պետը խոսել է ORSIS–ից զենքի նոր գնումների մասին

Այս տարվա օգոստոսին ՀՀ ԶՈւ–ին հաջողվել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի հատվածում 140 հեկտար ազատագրել։ Նշենք, որ առաջնագծի ստորաբաժանումներին հաջողվել է  ոչ միայն կանխել Ադրբեջանի` Վրաստան–Հայաստան գազատարի հսկողությունն ստանձնելու փորձը, այլև նշանակետի տակ վերցնել Ադրբեջան–Վրաստան մայրուղին։ Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կոնկրետ հեկտարների մասին չի խոսի ու, որ հայկական դիրքերի բարելավումը մշտական բնույթ է կրում։