ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի ավագ երեխաները` Ջորջն ու Շարլոտը, Սուրբ ծնունդին ծնողների հետ եկեղեցի էին գնացել։ Քենսինգթոնյան պալատի Instagram–ի էջը համապատասխան լուսանկար է հրապարակել։
Թագավորական հանգիստ. ինչպես են արձակուրդներն անցկացնում արքայազն Ուիլյամի երեխաները
Vogue-ը գրում է, որ Ուիլյամ արքայազնն ու Քեյթ Միդլթոնն առաջին անգամ էին երեխաներին ժամերգության տանում։ Համացանցի օգտատերերը հիացել էին դրանով։ «Ջորջ և Շարլոտ, դուք ապահովեցիք այսօրվա իմ լավ տրամադրությունը», «Շարլոտն ասես տիկնիկ լիներ ու այնքան լավ էր շփվում մարդկանց հետ». «Ջորջը հիանալի է», – գրել են նրանք։
Դքսուհի Քեթրինը երկար մոխրագույն վերարկու էր հագել, իսկ գլխարկն ու կոշիկները մուգ կանաչ էին։ Նույն գունային գամայի մեջ էր հագնված նաև Շարլոտը։ Իսկ արքայազնի մուգ կապույտ վերարկուն համահունչ էր որդու հագածին։ Instagram–ի որոշ օգտատերեր նշել են, որ Ջորջը վերջապես տաբատ է հագել։ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II –ը վառ կարմիր վերարկուով էր։
Մեգան Մարքլը նոր դայակ է վարձել որդու համար. արքայական ընտանիքում նման բան առաջին անգամ է
Իսկ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը որոշել են այս տարի Սուրբ Ծնունդը նշել Բրիտանիայի սահմաններից դուրս։