ՊԵԿ–ը հորդորում է Գոգավանի անցակետի փոխարեն Հայաստան գալ Բավրայով

Պետական եկամուտների կոմիտեն չի կարող երաշխավորել Գոգավանի անցակետում մաքսային հսկողության հետ կապված մաքսային գործառնությունների արագ իրականացումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պետեկամուտների կոմիտեն հորդորում է Ամանորին ընդառաջ հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել Բավրայի անցումային կետով։ Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ

Կոմիտեն Թուրքիայից Հայաստան ապրանքներ փոխադրող անձանց խորհուրդ է տալիս Գոգավանի փոխարեն ընտրել Բավրայի մաքսակետը, քանի որ այնտեղ  ավտոբուսներով կամ բեռնատարներով փոխադրվող բեռների սահմանահատման համար ապահովված է անհրաժեշտ թողունակություն։ 

Բավրայի անցակետում անհայտ անձը ձիով խախտել է սահմանը. ձին վերադարձել է առանց հեծյալի

ՊԵԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով նախատոնական շրջանում տուրիստական ավտոբուսներով երրորդ երկրներից Հայաստան ժամանող ուղևորների և նրանց ուղեբեռների ավելացող հոսքը և Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի անցումային կետի սահմանափակ թողունակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն չի կարող երաշխավորել Գոգավանի անցումային կետում մաքսային հսկողության հետ կապված մաքսային գործառնությունների արագ իրականացումը:

Բագրատաշենի անցակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ