Մեծ տեղաշարժեր Կենտրոնական բանկի ներսում. գործադիր կոմիտե է ստեղծվում. «Փաստ»

Ըստ պաշտոնական վարկածի` ԿԲ–ում գործադիր կոմիտեի ստեղծումը միջազգային կառույցների, ինչպես նաև օրենքի պահանջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բանկի ներսում ստեղծում է գործադիր կոմիտե։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը։

«Կենտրոնական բանկի գլխավոր դրամատան ներսում սպասվում են մեծ տեղաշարժեր, որոնք անմիջական ազդեցություն կունենան բանկի ապագա գործունեության վրա։ Մասնավորաբար, գործադիր կոմիտեի ստեղծումը միջազգային կառույցների, ինչպես նաև օրենքի պահանջ է, և խրախուսվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Սա, իհարկե, պաշտոնական վարկածն է»,–գրում է թերթը։

Բայց ըստ ֆինանսական ոլորտում շրջանառվող խոսակցությունների` եկող տարի հուլիսին լրանում է Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ ԿԲ–ի հեռացող  նախագահը, գործադիր կոմիտե ստեղծելով, «ուժեղացնում» է Կենտրոնական բանկում ներկա երիտասարդների թիմը, որը նրա նախագահության տարիներին աճել և բազմաթիվ փորձությունների միջով է անցել։

Կենտրոնական բանկը 500 մլն դոլար է գնել. ՀՀ պատմության մեջ պահուստներն ամենաբարձրն են

Կենտրոնական բանկի վարքագիծն ավելի շատ չեզոք է, քան աճին միտված. տնտեսագետ

Այսօր շատերն են արձանագրում, որ ներկայիս ԿԲ-ն գտնվում է պատմականորեն ամենաուժեղ կարգավիճակում թե՛ ֆինանսական կայունության, թե՛ վերահսկողության, և թե՛ դրամավարկային գործառույթների իրականացման գործում:

Գները կաճեն, բայց ոչ շատ արագ. Կենտրոնական բանկը ցածր գնաճ է կանխատեսում

Հիշեցնենք` Ջավադյանը հոկտեմբերի 28–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Հայաստանն այս տարի 500 միլիոնից փոքր-ինչ պակաս դոլար է գնել, բայց 500 միլիոնի շեմը դեռ չի հատել։ Այս ծավալը ԿԲ նախագահն աննախադեպ էր որակել` հիշեցնելով, որ նման ծավալի արտարժույթ Հայաստանում երբեք չի գնվել նույնիսկ այն տարիներին, երբ դրամի արժևորում էր գրանցվում։