Մարտունիում մի ամբողջ ընտանիք է հիվանդանոց տեղափոխվել. տուժածներից մեկը 4 տարեկան է

Լուրեր կան, որ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է շմոլ գազի արտանետման պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երեկ գիշեր «Մարտունի» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել մի ամբողջ ընտանիք։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` 55-ամյա տղամարդը, նրա կինը, նրանց երիտասարդ աղջիկը և վերջինի 4-ամյա փոքրիկը բուժհաստատություն են տեղափոխվել Գեղհովիտ գյուղից։

Հրազդանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 30–ամյա կնոջն ու փախել

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է շմոլ գազի արտանետման հետևանքով։

Դիլիջանում քրեական հեղինակություն է սպանվել

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Երևանում հրդեհված տանը երիտասարդի դի են հայտնաբերել