Հրազդանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 30–ամյա կնոջն ու փախել

33–ամյա վարորդը եղել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, բայց հրաժարվել է սահմանված կարգով սթափության զննություն անցնելուց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ջիվան Անտոնյանը Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասում «Սոնի» մթերային խանութի դիմաց վրաերթի է ենթարկել Կարինե Դ.-ին և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի, հայտնում է Shamshyan.com–ը։

Սարսափելի վթար Դավիթ Բեկի փողոցում. զոհ ու վիրավորներ կան. տեսանյութ

«Ժամը 20:10-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը «դեմքի սալջարդ, վերքեր, գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Հրազդան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարինե Դ.-ին, ապա շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:

Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը

Ոստիկանները տաք հետքերով Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի թիվ 10 ավագ դպրոցի մոտ հայտնաբերել են Ջ. Անտոնյանին և նրա կողմից շահագործվող ВАЗ 2101 մակնիշի 42 ԼՕ 060 համարանիշի ավտոմեքենան:

Վրաերթ Նժդեհի փողոցում. «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու

Կայքի տեղեկություններով՝ Ջ. Անտոնյանը եղել է ակնհայտ ոչ սթափ վիճակում և հրաժարվել է սահմանված կարգով սթափության զննություն անցնելուց: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: