Գիշերը ջերմաստիճանը կբարձրանա, ցերեկը` կնվազի. եղանակի տեսություն

Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, սակայն առանձին շրջաններում սպասվում են անձրևի ու ձյան տեսքով տեղումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այսօր, դեկտեմբերի 28-ի ցերեկը և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանում եղանակը կտրուկ կտաքանա. Գագիկ Սուրենյանը տվյալներ է ներկայացնում

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը 8-10 աստիճանով կբարձրանա, իսկ 27-ի ցերեկը 3-5 աստիճանով կնվազի։

Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ:

«Ավելի տաք Հայաստանը»` Սուրենյանի նախընտրական քարոզարշավի կարգախոս. օգտատերերը կատակում են

ԱԻՆ կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանն այսօր Սյունիքի հովտային շրջաններում ու Արցախում կհասնի +22 աստիճանի։ 

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 24–ին, ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Գրառմանն, ինչպես միշտ հետևել էին օգտատերերի բուռն արձագանքները։ Շատերին արդեն դուր չի գալիս տաք ձմեռը. մեկը նույնիսկ կատակով գրել էր, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանում Սուրենյանին էլ կմերժեն։