«էլի մենք խփում ենք ցածր խավին». Երևանում տեղական տուրքերի դրույքաչափերը կբարձրանան

2020 թվականին տեղական տուրքերի դրույքաչափերը բարձրացնելու նախագիծը ոչ միաձայն, բայց ընդունվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանում 2020 թվականից տեղական տուրքերը կբարձրանան։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր` դեկտեմբերի 25–ին, Երևանի ավագանու նիստում։

Երևանցիների մեկ տարվա օգտագործած ջրի քանակից ավել ջուր է խնայվել այս տարի. նախարար

2020-ին էլեկտրաէներգիան չի թանկանա. Գարեգին Բաղրամյան

Քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող, քաղաքապետարանի աշխատակազմի և եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշեց, որ նախագծով հիմնականում պահպանվել են 2019թ. տուրքերի դրույքաչափերն ու տեսակները։

«Մինչև 300 քմ մակերես ունեցող բնակելի և մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների շինթույլտվությունների համար 2019թ.–ի 75.000-ի փոխարեն 2020 թ.–ին նախատեսվել է 105.000 դրամ»,- ասաց Հարությունյանը։

Ընդդիմությունը ճիշտ էր, իրենք` սխալ. կառավարությունը վերանայում է ցեմենտի տուրքի օրենքը

Սակայն փոփոխություններն այսքանով չեն ավարտվում։ Օրինակ, նույն հոդվածի այլ կետերի համաձայն՝ 200-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող շենք-շինությունների համար տեղական տուրքը 2020թ. համար սահմանվել է 210.000 դրամ` 2019թ.–ի 150.000–ի փոխարեն։

500-ից մինչև 1.000 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող շենք-շինությունների համար 2019թ. 250.000 դրամի փոխարեն 2020թ.–ին սահմանվել է 300.000 դրամ։

Շենք-շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների համար 2020թ. տեղական տուրք է սահմանվել 21.000 դրամ։ 2019թ.–ին այդ տուրքը 15.000 դրամ էր։

 Փոփոխությունները, սակայն, ավագանու «Լույս» խմբակցության անդամների հավանությանը չարժանացան։

Քաղաքապետարանը կօգնի նոր բնակարան ձեռք բերելու գործընթացում խուսափել խաբեբաներից

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ այս որոշմամբ հարվածում են սոցիալապես անապահով խավին:

«էլի մենք խփում ենք ցածր խավին, որովհետև այստեղ մարդիկ սեփական բնակարանը վերանորոգելու կամ պատուհանի տեղ փոխելու, կամ տանիք վերանորոգելու համար ստիպված են լինելու ավելի մեծ գումար վճարել: Հետո էլ ասում եք` ընդդիմանում եք։ Չենք ընդդիմանում, պարզապես չենք ուզում քաղաքացու վրա բեռ դնել ևս մեկ անգամ»,-ասաց նա:

Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ 300 քմ մակերես և դրանից քիչ մակերես ունեցող տարածքների համար, որոնք կարող են լինել փոքր կրպակներ, արդարացված չէ տեղական տուրքերի ավելացումը, որովհետև դրանով վնաս կպատճառվի տարածքների ներկայացուցիչներին: 

«Հայաստանում տոննաներով երկաթ է փոշիանում». բիզնեսը դեմ է ջարդոնի արտահանման տուրքին

«Մեր հարցադրումը կոնկրետ դրույքաչափին է վերաբերում, մենք հարցնում ենք, թե ինչու եք մինչև 300 քառակուսի մետր շինթույլտվության դրույքաչափը բարձրացնում, դուք ասում եք՝ առհասարակ ենք բարձրացնում: Ես կարծում եմ, որ դուք պետք է հիմնավորեք»,-ասաց նա և նշեց, որ խնդիրը հենց այդ դրույքաչափի մասին է: «Լույս» խմբակցության ղեկավարը հավելեց, որ դեմ են նախագծին։

Նախագիծը դրվեց քվեարկության։ Այն ընդունվեց 42 կողմ, 4 դեմ, 6 ձեռնպահ ձայնով։